понедельник, 26 ноября 2012 г.


Կա՞ արդյոք աշխարհում ինչ-որ իդեալական բան/մարդ/իր
Չկա իդելական ոչինչ ոչ մարդ ոչ իր:Ամեն մարդ էլ իր կյանքի ընթացքում սխալներ գործում է:
Ամեն իրել ում կողմից պատրաստած լինի միևնույն է թերություն ունենում է:


Ավելի կարևոր է սիրել, թե՞ սիրված լինել:
Իմ կարծիքով ավելի լավ է սիրված լինել քան սիրել:Քանի որ երբ մարդ ինչ   որ մեկին սիրում է նա միշտ տանջվում է և այլն:Իսկ երբ մարդ սիրված է նա իրեն լավ է զգում և այլն


воскресенье, 25 ноября 2012 г.

 Համակարգիչները,պլանշետները և հեռախոսները դարձել են մեր կյանքի մի մասը:Ես ինքս չեմ պատկերացնում իմ կյանքը առանց համակարգչի և հեռախոսի:Երբ մարդ խաղում է հեռախոսով կամ համակրգչով նա կարելի է ասել կտրվում է աշխարհից:Համակարգչի դիմաց շատ նստել չի կարելի:Ես ինքս շատ ժամանակ եմ անցկացնում համակարգչի դիմաց,մոտավորապես 7 ժամ:Համակարգիչը լավ առարկա է եթա դա ճիշտ օգտագործ ես,բայց պատահում է երբ համակարգիչը չարիք է դառնում:

среда, 14 ноября 2012 г.


ԷԼԵԳԻԱ 
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...
Այս բանաստեղծությունում Վահան Տերյանը նկարագրում է մռայլ օր:Վահան Տերյանը այդ օրվա մեջ տրամադրություն չի ունեցել:
ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
Այս բանաստեղծությունում Վահան Տերյանը գրում է այն մասին թե ինչպես է իր Սիրած աղջիկը թողնում իրեն