среда, 6 ноября 2013 г.

                         Ինքնագնահատական


Ես իմ աշխատանքը կգնահատեմ ամենացածր գնահատականով նախագծի շրջանակում:Ես ինձ կգնահատեմ 6:Ես ինձ գնահատում եմ 6 քանի որ ես նածագծի ժամանակ ոչ մի բանով չեմ օգնել նախագծին: Շատ եմ գլուխ պահել և կարելի է ասել չեմ մասնակցել նախագծին:
Ես Մխիթար Սեբաստացի Նախագծին գրեթ է չեմ մասնակցել:Շատ պասիվ եմ եղել նախագծի ժամանակ:Ես շատ նոր բաներ եմ իմացել Մխիթար Սեբաստացու մասին:Իմացա Շատ կարևոր բաներ որը ինձ թվում է պետք է իմանա յուրաքանչուր Սեբաստացի: Ծանոթացա Մխիթարյան միաբանության հետ:Նոր տեղեկություն էր իմացա տարբեր վանքերի մասին:Եվ ինչ որ չափով զղջում եմ որ չեմ մասնակցել նախագծին :

четверг, 12 сентября 2013 г.



                                 Աստվածաշնչյան Խրատներ

Անտոն Մեծ

Դուք մեզ բարիքի եք արժանացել ստանալով շնորհը,որը ձեր մեջ կա : Սակայն ձեզ անրաժեշտ է առանց ծուլության ճգնել հանուն նրա ով <<Մեզ համար բարձունքից այցելող արեգակն >> Որպեսզի նրա համար մենք դառնանք սուրբ և անարատ զոհ:


Մտավոր և անմահ բնությունը մեր ապականացու մարմնի մեջ նրա համար է ծածկված, որ նրա մեջ ր նրա միջոցով ցույց տա իր գործողությունները: Այսպես այդ մարմինը դարձնելով խնկարման զոհասեղան, նրա վրա դրեք ձեր բոլոր մտքերն ու վատ խորհուրդները դրանք դնելով Աստծո դիմաց , սրտով, մտքով վեր բարձացեք առ Աստված և աղաչելով նրան,որ ի վերուստ ձեզ առաքի իր աննյութական կրակը, որն էլ կայր այն ամենը, ինչը գտնվում է այդ զոհասեղանի վրա և կմաքրի այն


Աղբյուրը http://www.holytrinity.am/menus/view/113


воскресенье, 8 сентября 2013 г.


Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային

Դստրիկս…

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդն արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ` հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի եղի'ր և պարի'ր, աստղ եղի'ր և փայլի'ր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվի'ր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղի'ր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:   Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջի՛կս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա՛: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ, ապա… ողորմածություն հայցում…

Ահա նա` իմ հեքիաթը: Ես գիտեմ` ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները… և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը` Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, <<Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են>>: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայի՛ր, ուշադիր նայի'ր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ` աղջիկս, ասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելի’ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը` արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի, քան ես. նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որ տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համուզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի:

понедельник, 20 мая 2013 г.



                              Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, ծնվ. 1924 մայիս 22, Փարիզ), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ



ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:
Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,
Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,
Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:
Այդ արտիստներըհոգսը ուսերին, ընտանիքի տեր -
Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,
Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:
Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,
Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,
Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային
Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,
Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:
Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:
Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,-
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:
Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին.”Վերևն Աստված կա,
Լավություն արա` մի որ անպայման կգա քո դիմաց”:
Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.
Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:
Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ
Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:
Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում
Եվ հետո միայն դպրոց հաճախում:
Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,
Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:




понедельник, 29 апреля 2013 г.


Վիկտոր Հյուգո, «Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում»

HyugoՄեր արարքները կարող են մեզ հասցնել մինչեւ երկինք եւ հակառակը` խորտակել հիմնովին: Մենք մեր արարքների երեխաներն ենք:
Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը` աղքատություն:
Բարի լինելը չափազանց հեշտ է: Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար:
Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում:
Մեծ մարդիկ հազվադեպ են միայնակ մնում:
Ծիծաղն արեւ է, որը մարդու դեմքից քշում է ձմեռը:
Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը:
Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց:
Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ եւ եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ:
Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը` ընթերցողը:
Եթե հնարավոր է դժոխքից ավելի սարսափելի մի բան գտնել, ապա դա կարոտի դժոխքն է:
Մեծ խելքի առջեւ ես խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջեւ ծնկի եմ իջնում:
Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է:
Մահը փոխակերպում է հավերժական լույսի:
Սուրբ լինելը բացառություն է, արդարամիտ լինելը` ճիշտ, մոլորվեք, ընկեք, մեղսագործեք, սակայն եղեք արդարամիտ:

Աղբյուր http://movsisyannune.com

воскресенье, 21 апреля 2013 г.

                  

                      Եթե բոլորը
1.    Ֆիլմը ինձ շատ դուր եկավ:Ֆիլմը իսկական ընկերների մասիներ:Իմ կարծիքով ֆիլմի բուն ասելիքներ որ ինչել որ պատահի մենակ չթողեք ընկերներին և եթե մի բան ցանկանում ես կարողես անել:
2.    Ֆիլմից ինձ դուր եկավ վերջին մասը երբ ռուս աղջիկը ասեց իր կյանքում առաջին հայերեն բառերը այնել Արցախի բարբառով:Դուր եկավ այդ հատվածը քանի որ ինձ համար հաճելի էև ռուս աղջկա կողմից լսել իր համար այդքան անհասկանալի լեզվի բառեր
3.    Ինձ դուր եկավ Սաշայի կերպարը քանի որ այն շատ վառ էր և լավ էմոցիաներով լի:Սաշայի կերպարը չէր ձանձրեցնում և հետաքրքրություներ հաղորդում ֆիլմին

1. Իմ կարծիքով ֆիլմը կոչվում է <Եթե բոլորը> լինեին ֆիլմի հերոսների նման ապա կյանքը ուրախ և թեթև կանցներ:Ֆիլմի ամեն մի հերոս ուներ իր վառ անհատականությունը:Օրինակ եթե մարդիկ լինեին Արջի պես հումորոж և զվարթ նրանց կյանքը շատ հանգիստ կանցներ:Գուրգենի նման մարդիկ միշտ ավելի շատ ուրիշի մասին կմտածեին քան հենց իր:Մուլտիկի պես մարդիկ ուղակի կապրեին առանց հոգս ունենալու:Իսկ Սաշայի պես աղջիկ եթե լիներ մեր հայ իրականության մեջ շատ լավ կլիներ:

2.Եթե մի բան շատես ցանակնում այն կկատարվի քանի որ անհնարին ոչինչ չկա այս կյանքում

3.Հավատարմություն


воскресенье, 14 апреля 2013 г.


         Ուրիշի դերը վտանգավոր է

1.    Իմ կարծիքով  ինձ մոտ լավ է ստացվում մարդկանց նյարդայնացնել և ես ինձ ուրախեմ զգում երբ դիմացինիս նյարդայնացնում եմ : Իսկ ինձ մոտ չի ստացվում ուտելիք պատրաստել:
2.    Ինձ թվում է որ ուրիշի դերը վտանգավոր է այն պատճառով որ ամեն մարդ պետք է ունենա իր եսը և սեփական ուղեղը իսկ երբ մարդը իրենն է համարում ուրիշի դերը այդ լավ բաների չի հանգեցնում:

вторник, 9 апреля 2013 г.


Ես ընտրեցի այս տեսանյութը քանի որ այն   շատ հետաքրքրեց ինձ:Տեսանյութում ներկայացված է այնպիսի փաստեր որը զարմացրեց ինձ:Տեսանյութը իմ կաևծիքով նաև ուսուցողական է քանի որ տեսանյութից տեղեկանումես այնպիսի բաների մասին որի մասին հնարավոր է որ մարդիկ գաղափարել չունեն:

понедельник, 8 апреля 2013 г.

  Henri IV Dudognon-ը գրանցված է Գինեսի ռեկորրդների գրքում` որպես աշխարհի ամենաթանկ կոնյակ ու ալկոհոլային խմիչք: Այն վաճառվել է 2009թ.-ին Դուբայում, (այստեղ խորը շունչ ենք քաշում) 2 մլն դոլարով: Թանկարժեք խմիչքը վաճառվում է ոչ պակաս թանկարժեք տարայով` գրաֆին` բարձր հարգի պլատինից ու 24 կարատանոց ոսկուց (ընդհանուր 4 կգ թանկարժեք մետաղ), զարդարված 6.500 ադամանդներով և այլ թանկարժեք քարերով: Տարան պատրաստել է ֆրանսիացի հանրահայտ ոսկերիչ Խոսե Դավալոսը: Henri IV Dudognon-ը պատրաստված է հարյուրամյա կոնյակների լավագույն սպիրտերի համադրումից և ունի 41% թնդություն, հարյուր տարի շարունակ պահվել է փայտե տակառներում, որոնք էլ իրենց հերթին մինչ օգտագործվելը հինգ տարի շարունակ չորացվել են բնական պայմաններում:

:Ինձ թվումէ ձեզել կհետաքրքր այս նյութը:Ես այս նյութը ընտրեցի քանի որ այն իմ կարծիքով հետաքրքիր էր:Ես ներկայացրեցի մի խմիչք որը ճիշտ է շատ թանկարժեք է բայց նա կարող է այդքանել չտարբերվել սովորական կոնյակից և նրա շշից:


Աղբյուր  http://www.slaq.am/arm/news/98973/