четверг, 21 марта 2013 г.


Կենաց ծառ

Սարդուրի-II-ի-բրոնզե-սաղավարտի-հատված-Կենաց-ծառի-պատկերով1Կենաց ծառ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի` հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական ևաստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին` ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը` ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կենաց ծառի արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը` ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:

вторник, 19 марта 2013 г.

                                                           Գտնված Երազ



http://www.youtube.com/watch?v=PHTUL3zYa3s

  1. Քո կարծիքով որներ մուլտֆիլմի ասելիքը
  2. Արդյոք դուք ել ման կգաիք ձեր պապիկի քունը


четверг, 14 марта 2013 г.

                                                           Առցանց Դաս

1.       Բանաստեղծության Ընթերցում
2.       Պատասխանել բանաստեղծության վերաբերյալ հարցերին

Բանաստեղծության աուդիո տարբերակը

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին
Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին
Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

1.       Նկարագրել Չարենցի տունը ըստ բանաստեղծության
2.       Բնութագրել Չարենցի մորը ըստ բանաստեղծության
3.       Ձեր կարծիքով որն է բանաստեղծության բուն ասելիքը
4.       Բանաստեղծության ո՞ր հատվածը հավանեցիր և ինչու:

Առաջադրանքների պատասխանները գրել «Կարծիք» բաժնում: