понедельник, 29 апреля 2013 г.


Վիկտոր Հյուգո, «Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում»

HyugoՄեր արարքները կարող են մեզ հասցնել մինչեւ երկինք եւ հակառակը` խորտակել հիմնովին: Մենք մեր արարքների երեխաներն ենք:
Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը` աղքատություն:
Բարի լինելը չափազանց հեշտ է: Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար:
Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում:
Մեծ մարդիկ հազվադեպ են միայնակ մնում:
Ծիծաղն արեւ է, որը մարդու դեմքից քշում է ձմեռը:
Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը:
Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց:
Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ եւ եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ:
Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը` ընթերցողը:
Եթե հնարավոր է դժոխքից ավելի սարսափելի մի բան գտնել, ապա դա կարոտի դժոխքն է:
Մեծ խելքի առջեւ ես խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջեւ ծնկի եմ իջնում:
Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է:
Մահը փոխակերպում է հավերժական լույսի:
Սուրբ լինելը բացառություն է, արդարամիտ լինելը` ճիշտ, մոլորվեք, ընկեք, մեղսագործեք, սակայն եղեք արդարամիտ:

Աղբյուր http://movsisyannune.com

Комментариев нет:

Отправить комментарий