Առցանց
Դաս
1. Բանաստեղծության
Ընթերցում
2. Պատասխանել
բանաստեղծության վերաբերյալ հարցերին
Բանաստեղծության
աուդիո տարբերակը

Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...
1. Նկարագրել
Չարենցի տունը ըստ բանաստեղծության
2. Բնութագրել
Չարենցի մորը ըստ բանաստեղծության
3. Ձեր կարծիքով
որն է բանաստեղծության բուն ասելիքը
4.
Բանաստեղծության ո՞ր հատվածը հավանեցիր և ինչու:
Առաջադրանքների պատասխանները գրել «Կարծիք» բաժնում:
Комментариев нет:
Отправить комментарий