среда, 3 апреля 2013 г.


                  

 Ցեղասապնության Միջազգային կոնվեցիա

Ցեղասպանություն:Միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայի` որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված սիստեմատիկ ոչնչացում հետևյալ կերպով`
·         Խմբի անդամների սպանություն,
·         Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
·         Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
·         Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
·         Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը:

Ցեղասպանության օրինակներ
·         Հայերի սպանությունն ու տեղահանումը Օսմանյան կայսրությունում 1895—1923 թվականներին (տես` Մեծ եղեռն):
·         Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների (տես Հոլոքոստ), գնչուների և խորհրդային ռազմագերիների ոչնչացումը։
·         Պոլ Պոտի և Իենգ Սարիի ռեժիմի օրոք 1975—79թվակններին երեք միլիոն կամբոջացիների ոչնչացումը։
·         1994 թվականին Ռուանդայում մասայական ջարդը, որի ժամանակ խութու ցեղը ոչնչացրեց թութսի ցեղից 600,000 հոգու:

Комментариев нет:

Отправить комментарий